13 երեխաների մայրը, որը հեռուստաշոուի աստղ է դարձել, ինքնասպանություն է գործել

16:05   19 սեպտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիայից բազմազավակ մայր Մենդի Գարդներին Ուեսթ Սասեքս կոմսությունում գտնվող իր տնից ոչ հեռու մահացած են հայտնաբերել, հայտնում է The Sun-ը։

Պարբերականը նշում է, որ 43-ամյա բրիտանուհին վերջ է տվել կյանքին։ Ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Մենդի Գարդները Մեծ Բրիտանիայում հայտնի է «Անսովոր հղիություններ» հեռուստաշոուով։ Նա հաղորդմանը սկսել է մասնակցել 2016թ.-ին, երբ սպասում էր 12-րդ երեխայի ծնունդին։ Երկու տարի առաջ ծնվել է նրա 13-րդ երեխան։

Կինը պատմում էր, որ որքան շատ երեխա է ունենում, այնքան շատ է ցանկանում դա կրկին անել։ Instagram-ի իր էջում նա գրում էր ընտանիքի եւ այն մասին, թե որքան շատ է սիրում իր երեխաներին, շներին ու ամուսնուն։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոտսի»



© NEWS.am STYLE