«Լուռ հետեւում էի». Այզա Դոլտամովան պատմել է, թե ինչպես են ընկերներն ինտիմ լուսանկարի պատճառով ծաղրել իրեն

16:35   20 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի սկզբին հեռուստահաղորդավարուհի Այզա Դոլմատովան երկրպագուներին շոկի է ենթարկել ինտիմ լուսանկարով, որը պատահաբար հրապարակել է Stories բաժնում։ Հրապարակումն, իհարկե, անմիջապես ջնջվել է, սակայն օպերատիվ օգտատերերը հասցրել են պահպանել լուսանկարն ու այն տարածել համացանցում։ Այզան նախընտրել էր կատակել, միայն թե օգտատերերն այստեղի հումորը չեն գնահատել եւ ատելության ալիք ուղղել նրա նկատմամբ։

Միայն թե Դոլմատովոյին կտրուկ քննադատել, գովազդվելու ցանկության եւ անամոթության համար մեղադրել են ոչ միայն երկրպագուները։ Այզան խոստովանել է, որ իրեն չեն աջակցել, թվում էր, մտերիմ ընկերները։ «Ես լուռ հետեում էի, թե ինչպես են իմ նախկին (հիմա արդեն նրանք նախկին են) ընկերներն իրենց բոլոր շոուներում, սոցիալական ցանցերում ծաղրում իմ աններելի սխալը։ Ես լռել եմ, նույնիսկ միչեւ հիմա նրանց ոչ մի բառ չեմ ասել, քանի որ ես հիշում եմ ամբողջ բարությունն ու աջակցությունը, որը տվել եմ յուրաքանչյուրին, ով հիմա նվաստացրել է ինձ։ Ես լավ մարդ եմ մնում, եւ դա կարեւոր է ինձ համար։ Ինչո՞ւ ենք վայելում ուրիշների ամուսնալուծությունները, սկանդալներն ու այլն։ Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում դա։ Ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում դա։

View this post on Instagram

A post shared by A I Z A D O L M A T O V A (@aizalovesam) on

Ես ձայնի իրավունք ունեմ եւ ցանկանում եմ այս աշխարհն ուրիշ տեսել։ Ես ավելի ու ավելի քիչ եմ լինում սոցիալական ցանցերում, ավելի շատ եմ ժամանակ անցկացնում գրքեր կարդալով, ավելի ու ավելի քիչ եմ շփվում սնափառ «ընկերների» հետ, որոնք միայն կարողանում են միայն անտեղի խոսել, բայց իրականում նույնիսկ չեն կարող մահացող երեխաներին օգնության համար հրապարակում անել, քանի որ դա փչացնում է նրանց բովանդակությունը»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։

Եղել են նաեւ օգտատերեր, որոնք հրապարակման մեկնաբանություններում աջակցել են աստղին։ Իդա Գալիչը գրել է․ «Ամեն ինչ կկարգավորվի։ Ես չգիտեմ, թե ինչպես ես քեզ հիմա զգում։ Բայց կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ստուգված է տարիներով»։ Դոլմատովան պատասխանել է. «Հիանալի մեջբերում «1+1» գրքից. «Լավ բաները տեղի են ունենում լավ մարդկանց հետ. հարկավոր է միայն հավատալ։ Այնպես որ, հավատանք»»։

 



© NEWS.am STYLE