Մահացել է «Uriah Heep» խմբի եւ Օզի Օսբորնի թմբկահարը

10:01   20 սեպտեմբերի, 2020

Մահացել է բրիտանացի թմբկահար Լի Կրեսլեյքը, հայտնում է The Rolling Stones-ը։

73-ամյա երաժիշտը մահացել է շագանակահեղձի քաղցկեղի հետեւանքով։ Լի Կրեսլեյքի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Uriah Heep» խմբի նրա գործընկերները՝ Քեն Հենսլին ու Միք Բոքսը։

Կրեսյելքը «Uriah Heep»-ի անդամ է դարձել 1971թ.-ի վերջին՝ առաջին անգամ հայտնվելով խմբի չորրորդ՝ «Demons and Wizards» սկավառակում։ Դրանից հետո նա մասնակցության է ունեցել «Uriah Heep»-ի ութ ստուդիական ալբոմների ձայնագրությանը։ Հետագայում նա տեղափոխվել է Օզի Օսբորնի թիմ, որում երկու սկավառակ է ձայնագրել, այդ թվում «Blizzard of Ozz» (1980թ.): Հիմա այդ սկավառակը, The Rolling Stones-ի վարկածով, հզորագույն հեվի-մեթալ ալբոմների հարյուրյակում իններորդ տեղն է զբաղեցնում։

Աղբյուրը՝ Lenta.ru
Լուսանկարը՝ Getty Images


© NEWS.am STYLE