«Տիկնիկ». Աննա Դովլաթյանի հմայիչ կերպարը

19:43   20 սեպտեմբերի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը գեղեցիկ զգեստ է կրում։ Աննան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Տիկնիկ»։

Ավելի վաղ Աննան ներկայացրել էր շքեղ կերպարում։ Նա կադրերում բաց գույնի շրջազգեստ էր կրում, որը համադրել էր վառ բլուզի հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ «Աննման գեղեցկուհի»,- մեկնաբանություններում Աննային հաճոյախոսություններ էին գրել օգտատերերը։



© NEWS.am STYLE