«Դուք առհասարսակ չե՞ք զբաղվում ձեր երեխայով». Պետրոսյանի կնոջը մեղադրել են որդու՝ Վահանի նկատմամբ ցուցադրական սիրո համար

10:08   21 սեպտեմբերի, 2020

Եվգենի Պետրոսյանի երիտասարադ կինը՝ Տատյանա Բրուխունովան, ցույց է տվել, թե ինչպես է առաջնեկի հետ զբոսնում այգում։ Առաջին հայացիքից լուսանկարում ամեն ինչ ներդաշնակ է, բայց օգտատերերը միշտ կգնեն մի բան, որի նկատմամբ կարելի է մանրախնդրություն ցուցաբերել։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Հետեւորդներից մեկը զայրացել է, որ շոումենի կինը ցույց չի տալիս, թե ինչպես է հոգ տանում որդու մասին։ Օգտարերերը ենթադրել են, որ նորածին փոքրիկով դայակն է զբաղվում. «Բոլորն այնպես են հիանում։ Իսկ ո՞ւր է երեխան։ Միայն տարաներ են, կոնֆետներ, ընդեղեն… Դուք առհասարակ չե՞ք զբաղվում ձեր երեխայով»։

Բրուխունովան չի լռել ու պատասխանել է հետեւորդներին: «Իսկ ձեզ այստեղ ցո՞ւյց տամ, թե ինչպես եմ փոխում տակդիրը։ Գուցե, ավելի լավ է անձնական նամակով ուղարկել օրվա կարգուկանոնը»,- գրել է հումորստի նախկին օգնականը։

Татьяна Брухунова: «А вам здесь показать, как я памперс меняю?» | StarHit.ru

Ավելի վաղ՝ իր ծննդյան 75-ամյակին, Պետրոսյանն առաջին անգամ հրապարակել է երեխայի լուսանկարը։ Դրանից հետո վերսկսվել են խոսակցություններն այն մասին, թե արդյոք Բրուխունովան է լույս աշխարհ բերել երեխային, թե դիմել է փոխնակ մոր օգնությանը։ Սակայն հումորիստն Instagram-ում նշել է, որ որդուն իրեն պարգեւել է հենց կինը։



© NEWS.am STYLE