Ջեյմս Բոնդի հաջորդ դերակատարը Թոմ Հարդին կլինի. լրատվամիջոցներ

12:06   21 սեպտեմբերի, 2020

Լրատվամիջոցները հայտնել են, որ Բոնդի մասին ֆիլմաշարի պրոդյուսերները գտել են հաջորդ 007 գործակալին. նրան կմարմնավորի բրիտանացի 43-ամյա դերասան Թոմ Հարդին։

The Vulcan Reporter պորտալի տվյալներով՝ Հարդիին արդեն իսկ հաստատել են դերի համար, թեեւ նրա նշանակման մասին պատրաստվում են պաշտոնապես հայտարարել նոյեմբերին։ Եթե «Մահանալու ժամանակը չէ» ժապավենի պրեմիերան կրկին հետաձգվի, Բոնդի նոր դերակատարի մասին կհայտարարեն ամենաուշը 2021թ.-ի սկզբին։

СМИ: Том Харди станет новым Джеймсом Бондом ▻ Последние новости

Այս տեղեկությունները հաստատվում են նաեւ բուքմեյքերների խաղադրույքների կտրուկ փոփոխությամբ, որոնք այժմ, Հարդիի օգտին են։ Քրեյգի հեռանալուց հետո կանխագուշակում էին, որ իններորդ Ջեյմս Բոնդի դերը բաժին կհասնի Իդրիս Էլբային եւ նույնիսկ մի քանի դերասանուհիների. ենթադրվում էր, որ հեղինակները կմիանան սեքսիզմի դեմ պայքարին եւ  լեգենդար կերպարին մարմնավորելու համար կնոջ կընտրեն։



© NEWS.am STYLE