Pes-Pes Գյումրի. գունավորիր սիրելի քաղաքդ

11:11   21 սեպտեմբերի, 2020

Մեկ տարի առաջ հայտնվեց Pes-Pes նախագիծը՝ Երեւանի քարտեզը դրա բոլոր հետաքրքիր շենքերով ու տեսարժան վայրերով, որոնք կարելի է ներկել սեփական ճաշակով։

Քաղաքին սիրո այս հուզիչ խոստովանությունն այնքան է սիրվել երեխաների ու մեծերի կողմից, որ գաղափարի հեղինակ Յանա Բաբաջանյանը մտածել է դրա շարունակությունը` հարգանքի տուրք Հայաստանի երկրորդ մայրաքաղաքին՝ վառ, յուրօրինակ Գյումրին։

Շնորհանդեսը տեղի է ունեցել Գյումրիում՝ անկախության օրվա նախօրեին. ստացվեց վառ, ուրախ ու հետաքրքիր։ Կարելի էր տեղում «զինվել» գունավոր մատիներով, մոտենալ ու ներկել սիրելի քաղաքի հատվածը, որը դուր է եկել։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Յանա Բաբաջանյանը հայտնեց, որ նախագիծը մանրամասն մշակել են՝ հաշվի առնելով քաղաքի բոլոր առանձնահատկությունները, հարուստ պատմությունը, հիշվող ճարտարապետությունը, կոլորիտը, գյումրեցիների յուրօրինակ հումարը։ Եվ հեղինակները գրեթե կասկած չունեն, որ «Pes-Pes Gyumri Map»-ը հանրության կոմից կսիրվի եւրեւանյան նախորդից ոչ պակաս։



© NEWS.am STYLE