ԱՄՆ-ում վիրտուալ «Էմմի»-ի ընթացքում մրցանակներ են հանձնել լավագույն սերիալներին

11:29   21 սեպտեմբերի, 2020

Ամերիկյան հեռուստաակադեմիան Twitter-ում միջոցառման ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է «Էմմի» 72-րդ մրցանակաբաշխության դափնեկիրներին։

Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Շիթս Կրիկ»-ը, լավագույն մինի սերիալ՝ «Պահապանները», իսկ «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում արձանիկի է արժանացել «Ժառանգները»։

«Դրամատիկ լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Զենդայան «Էյֆորիա» սերիալում կատարած դերի համար։ Լավագույն դրամատիկ դերասն է դարձել Ջերեմի Սթրոնգը, որը խաղացել է «Ժառանգները» սերիալում։



© NEWS.am STYLE