17:39 21 սեպտեմբերի, 2020Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
View this post on Instagram
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, սեւ հագուստ է կրում։ Շուշաննան արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ աքսեսուարը՝ վզնոցը։ «Ուժեղ մարդիկ միշտ պարզ են»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել։
View this post on Instagram
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Շուշաննան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու շպարված չէր։ Թեեւ երիտասարդ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել. «Մարդ, ով բնական գեղեցիկ է, մարդ ով չի վախենում շրջել ու նկարվել առանց շպարի, որը մեր ժամանակներում ոչ բոլորը կհամարձակվեն», «գեղեցկուհի», «հիասքանչ»։