Օռլանդո Բլումը պղպեղով բալոն է գնել. Քեթի Փերիի երկրպագուն հետապնդում է դերասանի ընտանիքին ու սպառնում կոտրել նրա իրանը

13:21   21 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի փոփ երգչուհի Քեթի Փերին բողոքել է Ուիլյամ Թերի անունով անտուն մարդու կողմից հետապնդումից ու սպառնալիքներից։ Պապարացիները երգչուհու սիրելիին՝ հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումին, նկատել են փողոցում՝ պղպեղով բալոնը ձեռքին։

Кэти Перри пожаловалась на преследования и угрозы от бездомного

The Sun-ը հայտնում է, որ դերասանը բալոնով «զինվել» է, երբ նրա հարսնացուի ոչ ադեկվատ երկրպագուն սպառնացել է կոտրել նրա իրանը։ Թերին սեպտեմբերի 8-ին ցատկել է Փերիի՝ Լոս Անջելեսում՝ Բեւեռլի Հիլսուm գտնվող տան ցանկապատի վրայով։ Անվտանգության ծառայությունը Թերիին հրամայել է հեռանալ։ Երբ նա հրաժարվել է, նրա բռնել են, հետո՝ պաշտոնապես ձերբակալել։

Թերին, որն ապրում է մեքենայում, սոցիալական ցանցերում Քեթիին մեկ իր «կինն» էր անվանում, մեկ՝ «սիրելի մարմնավաճառ» եւ նրան սպառնալիքներ էր գրում՝ պնդելով, որ ինքը հրազենի թույլտվություն ունի։ Նա սպառնացել է նաեւ Բլումին եւ նրա իննամյա որդուն, որը լույս աշխարհ է եկել նախկին կնոջ՝ սուպերմոդել Միրանդա Քերի հետ հարաբերությունների ընթացքում,  ցանկացել էր «մահանալ կորոնավիրուսից»։



© NEWS.am STYLE