36-ամյա ուսանող. արքայազն Հարին գրանցվել է առցանց դասընթացների պրոդյուսների համար

14:35   21 սեպտեմբերի, 2020

Երբ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պրոդյուսերական ընկերություն են ստեղծել ու բազմամիլիոնանոց պայմանագիր կնքել ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության հետ, արքայազնը որոշել է սովորել։

The Mirror-ը հայտնում է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը գրանցվել է պրոդյուսերների ուսուսցման առցանց կուրսերին։ Մեկնարկի համար նա հինգօրյա ուսուցում է անցել «ստեղծագործական պրոդյուսերական լաբորատորիայում»։

Արքայազն Հարին ոգեշնչված է Ռոն Հովարդի օրինակով, որը կարիերան սկսել է որպես դերասան, իսկ հետո դարձել է Հոլիվուդի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը՝ նկարահանելով «Ապոլոն 13», «Բանականության խաղեր», «Դա Վինչիի ծածկագիրը»։

Լրագրողները ենթադրում են, որ Հարին ցանկանում է ընտանիքին ու ամբողջ աշխարհին ապացուցել, որ պարզապես չի նստի՝ օգտագործելով անունն ու տիտղոսը։ Նա լի է ստեղծագործական ծրագրերով եւ մտադիր է ջանասիրաբար աշխատել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE