«Ռումբ». Մարտայի ոճային կերպարը

20:41   21 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է վառ վերնազգեստի հետ։ Մարտան արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհու հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։ «Գեղեցկուհի, ռումբ»։

Ավելի վաղ Մարտան ներկայացել էր սպորտային կերպարում։ Երիտասարդն մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու գլխարկ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Երգչուհին բնական շպարով էր ու լուսանկարը չէր մեկնաբանել։ «Սիրուն ես շատ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը։



© NEWS.am STYLE