«Մեր կյանքն ու մահը կողք-կողքի են ապրում: Մեր միակ ունեցվածքը մեր Երկիրն է…». Նազենի Հովհաննիսյան

15:17   21 սեպտեմբերի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնը։

«Խաչը սրտումս, թռիչքս` անավարտ, բայց միշտ վեր ու երազային, Հայոց Եռագույնը` լեռների բարձունքում ազնվորեն ծածանվող:

Երկրի սրբազան Տոնը` ՀՀ անկախության տոնը, մեր Հայրենիքի գոյության ու ամրության առհավատչյան:

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Հ.Գ. Պատահական չէր, որ հենց այսօրն անցակցրինք աահմանապահ Խաչիկ գյուղում, որտեղ թշնամու դիրքը, եթե ուղիղ գծով նայենք մոտ 500 մ է: Բայց հենց սահմանապահ գյուղերն են օրինակ դառնում, թե ինչպես են հաղթում. հաղթում են հողի`մինչև վերջին թիզը մշակելով, խոնարհված վանքերում աղոթելով ու վերածնունդ պարգևելով, ծիծաղկոտ ու երջանիկ սրտերով հյուրընկալելով յուրաքանչյուրին ու մինչև վերջին կտոր հացն անգամ անծանոթին հարազատաբար տալով: Մեր կյանքն ու մահը կողք-կողքի են ապրում: Մեր միակ ունեցվածքը մեր Երկիրն է, որը պիտի պաշտպանենք ու խնայենք, և առանց որի կկորչենք աշխարհի երեսից իսպառ, և մեր Հոգին, որի փրկության համար պիտի չդադարենք հավատալ ու գործել: Աստծուց երբեմն այդքան հեռացած, բայց և Աստծուն ամենամոտ Երկիրը...Օրհնյալ քարերի ու պայթող Արևների երկիր Հայաստան: Շնորհավոր սեպտեմբերի 21-ը` ՀՀ Անկախության տոնը»,- գրել է նա։



© NEWS.am STYLE