Ալեսյա Կաֆելնիկովան հանդիպում է Սվետլանա Խոդչենկովայի նախկին փեսացուի հետ

16:13   21 սեպտեմբերի, 2020

Ռուս հայտնի թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովի դուստրը՝ Ալեսյան, հարաբերություններ է սկսել հայտնի կինոդերասանուհի Սվետլանա Խոդչենկովայի նախկին սիրելիի՝ Գեորգի Պետրիշինի հետ։ 21-ամյա մոդելy վերջերս է բաժանվել սիրելիից։

«Էքսպրես Գազետա»-ն հայտնում է, որ Խոդչենկովան Պետրիշնիից բաժանվել է դավաճանության պատճառով։ Նա մի քանի անգամ դերասանուհուն առաջարկության է արել, սակայն այդպես էլ չի կարողացել հասնել նրա համաձայնությանը։

View this post on Instagram

A post shared by Alesya Kaf (@kafelnikova_a) on

34-ամյա Պետրիշինը ռոմանտիկ կապ է ունեցել շոու-բիզնեսի այլ աստղերի հետ եւս, այդ թվում Անֆիսա Չեխովայի, Վիկտորյա Դայնեկոյի, Նաստյա Զադորոժնայայի եւ Ռիտա Դակոտայի հետ։

Կաֆելնիկովան խոստովանել է, որ դադարել է վստահել մարդկանց եւ ձգտում է չբացահայտել անձնական կյանքի մանրամասները։

«Դադարել եմ անկեղծանալ մարդկանց առաջ։ Նայում ես մեկնաբանությունները, ուր քո վրա կեղտ են շպրտում։ Կարդում ես մեկնաբանությունները, իսկ այնտեղ 1000 կատակ կա այն մասին, որ դու ավելի կարճահասակ ես մյուսներից, նշանակում է՝ քո փոխարեն ամեն ինչ հայրդ է արել»,- «Էքսպրես Գազետա»-ի հետ զրույցում խոստովանել է թենիսիստի դուստրը։



© NEWS.am STYLE