«Ընկերները» սերիալի դերասանուհիները վերամիավորվել են «Էմմի» 72-րդ մրցանակաբաշխության հանձնման ընթացքում

15:45   21 սեպտեմբերի, 2020

Մինչ «Ընկերները» սերիալի երկրպագուները համբերատար սպասում են, թե երբ հայտնի կատակերգության դերասանները կնկարահանեն հատուկ թողարկումը, կուլտային սիթքոմի երեք աստղեր միավորվել են «Էմմի» մրցանակաբաշխության հանձնման ընթացքում։

Էկրանին հանդիպել են Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն եւ Քորթնի Քոքսը։ «Մենք 1994թ.-ից նույն բնակարանում ենք ապրում («Ընկերները» սերիակի առաջին թողարկման պահից)»,- կատակել է Քորթնի Քոքսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ընկերներ»-ի կազմը կվերամաիվորվի սերիալի հատուկ էպիզոդի համար։ Այդ իրադարձության հաղորդավարը կլինի Էլեն Դեջեներեսը։ Հատուկ թողարկումը կհեռարձակվի  «HBO Max»-ով։ Պրեմիերան ստիպված են եղել հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նկարահանումները հետաձգվել են։ Սակայն երբ համավարակի վտանգը նվազի, Ջենֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Քորթնի Քոքսը, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանն ու Դեւիդ Շվիմերը կրկնին միասին կնկարահանվեն։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE