«Սիրում եմ ամբողջ սրտով». Կիրկորովը եղբոր հետ բացառիկ մանկական լուսանկար է հրապարակել

18:12   21 սեպտեմբերի, 2020

Ռուսական էստրադայի փոփի արքա Ֆիլիպ Կիրկորովն Instagram-յան էջում բացառիկ արխիվային լուսանկար է հրապարակել եղբոր՝ դաշնակահար Բլագոյ Ֆիլիպովի հետ։ Երկուսն էլ, որոնք, դատելով լուսանկարից հինգ տարեկանից մեծ չեն, պատկերված են ՝ բազմոցին կանգնած։ Դժվար չէ կռահել, թե նրանցից որն է Ֆիլիպը։ Ռուսական էստրադայի փոփի ապագա արքան կադրում պատկերված է աջից։

«Շնորհավոր ծնուդդ, եղբայր։ Ամբողջ սրտով սիրում եմ քեզ»,- գրել է Կիրկորովը։ Երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը։ «Շատ գեղեցիկ տղաներ»,- գրել են ամենանվիրված երկրպագուները։ Սակայն շատերի դեպքում լուսանկարը զարմանք է առաջացրել. նրանք չգիտեին, որ Ֆիլիպը եղբայր ունի։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

«Իսկ մի՞թե նա եղբայր ունի։ Ես չգիտեի… Թե սա հումո՞ր է», «Այն զգացումը, երբ առաջին անգամ ես լսում եղբոր մասին։ Շնորհավորում եմ»,- գրել են օգտատերերը։

Բլագոյ Ֆիլիպովը Բեդրոս Կիրկորովի եղբոր որդին է։ Ըստ լրատվամիջոցների՝ եղբայրները երկար տարիներ չեն հանդիպել։ Նրանք հանդիպել են միայն 2007թ.-ին՝ Կիրկորովի 40-ամյակի նախօրեին եւ այդ ժամանակվանից ի վեր մտերիմ շփում ունեն։ Միայն թե հիմականում առցանց. Բլագոյն ապրում է Բուլղարիայում։



© NEWS.am STYLE