Լրատվամիջոցները Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Սոչիում Վարումին դավաճանելու համար

19:18   21 սեպտեմբերի, 2020

Հայտնի երաժիշտ Լեոնիդ Ագուտինն այժմ գտնվում է Սոչիում, ուր նկարահանվում է նրա նոր տեսահոլովակը։ Երաժշտական հոլովակի գլխավոր հերոսները կդառնան Լյուբով Տոլկալինան եւ Անդրեյ Մերզլիկինը։

«Էքսպրես Գազետա»-ն հրապարակել է արտիստի լուսանկարները Սոչիի ռեստորաններից մեկից, ուր նա երեկոն անցկացրել է ընկերների ու երկրպագուների հետ։

Леонид Агутин с незнакомкой

«Գինու երրորդ շշից Լեոնիդին բոլոր կողմերից շրջապատել են երիտասարդ երկրպագուները»,- պնդում է պարբերականը։ Ականատեսների խոսքով՝ Ագուտինն աղջիկներին հաճոյախոսություններ է արել ու գրկել նրանց, իսկ առավոտյան հեռացել է նրանցից մեկի՝ «Կրասնոդարից Մարինայի» ուղեկցությամբ։

Леонид Агутин с незнакомкой

Լեոնիդ Ագուտինն ու նրա կւնը՝ Անժելիկա Վարումը, արտիստի հնարավոր դավաճանության մասին լուրերին չեն արձագանքել։ Ի դեպ, զույգը միասին է արդեն 20 տարի։ 1997թ.-ին սկսվել է Անժելիկայի ու Լեոնիդի սիրավեպը, իսկ 2000թ.-ին զույգը որոշել է օրինականացնել հարաբերությունները։ Ագուտինն ու Վարումը համարվում են ռուսական շոու-բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը։ Անկախ բոլոր լուրերից՝ արտիստները շարունակում են միասին ապրել։



© NEWS.am STYLE