Լուչանո Պավարոտիի այրին ամուսնացել է (ֆոտո)

22:12   21 սեպտեմբերի, 2020

Իտալացի անկրկնելի տենոր Լուչանո Պավարոտիի այրին նրա մահվանից 13 տարի անց ամուսնացել է։ 50-ամյա Նիկոլետա Մանտովանին եկեղեցում պսակադրվել է 52-ամյա ֆինանսիստ Ալբերտո Տինարելիի հետ։ Հարսանիքին ներկա են եղել Մանտովանիի ու Պավարոտիի դուստրը՝ 17-ամյա Ալիչեն, ինչպես նաեւ իտալացի շատ հայտնիներ։

Вдова Лучано Паваротти Николетта Мантовани повторно вышла замуж - «ФАКТЫ»

Vanity Fair-ի հաղորդմամբ՝ հարսնացուն բաց կապույտ գույնի զգեստ է կրել ու արձակել է մազերը։

Նիկոլետան ու Ալբերտոն ծանոթացել են ինն ամիս առաջ։ Դեռ մեկ տարի առաջ Մանտովանին հարցարզրույցում նշում էր, որ այլեւս եբեք չի պատրաստվում ամուսնանալ։ «Կյանքում մի մեծ սերը բավական է»,- ասել էր նա։ Սակայն երբ նա հանդիպել է Ալբերտոյին, սեր է ծնվել առաջին հայացքից։ Նրանք ամբողջ կարանտինը միասին են անցկացրել։

Вдова Лучано Паваротти Николетта Мантовани повторно вышла замуж - «ФАКТЫ»

Լուչանո Պավարոտին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է 2007թ.-ի սեպտեմբերի 6-ին 72 տարեկանում։ Նիկոլետան նրա օգնականն է եղել, ապա դարձել նրա երկրորդ կինը, հանուն որի նա լքել է առաջինին՝ Ադուա Վերոնիին, որի հետ ապրել է 39 տարի։ Սիրահարները պաշտոնապես ամուսնացել են 2003թ.-ին։ Նիկոլետան, որը Լուչանոյից երիտասարդ էր 34 տարով, ամուսնուն երկվորյակների է ծննդաբերել, սակայն Ալիչեի եղբայրը լույս աշխարհ է եկել մահացած։

Աղբյուրը՝ Fakty 



© NEWS.am STYLE