Դերասանուհի Յուլյա Պերեսիլդը հանդիպում է միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ

13:11   22 սեպտեմբերի, 2020

«Կինոտավր» փառատոնն ավարտվել է, սակայն այդ օրերին Սոչիում տեղի ունեցած իրադարձությունները շարունակվում են մինչ այսօր։ Փառատոնի գլխավոր ասեկոսեն դերասանուհի Յուլյա Պերեսիլդի եւ Ռոման Աբրամովիչի հնարավոր սիրավեպն է. աստղին նկատել են Ռոման Արկադեւիչի անվտանգության ուղեկցությամբ։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ Ռոմանի անվտանգության աշխատակիցներն ամենուր ուղեկցում են Յուլյային՝ նրան մոտ չթողնելով պապարացիներին ու կատարելով մյուս խնդրանքները։ Ասում են՝ գործարարն ու դերասանուհին նույնիսկ միասին են ապրում։

Роман Абрамович, Юлия Пересильд, Елизавета Боярская и другие на открытии  выставки

Դերասանուհու եւ միլիարդատիրոջ սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել են դեռ երեք տարի առաջ։ Աբրամովիչը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել էր կնոջից՝ Դարյա Ժուկովայից։ Ավելի ուշ միլիարդատիրոջը սկսել են նկատել «Галчонок» բարեգործական հիմնադրամի երեկոներին, որի խորհրդի անդամ է Յուլյա Պերեսիլդը։ Զույգին նկատել են նաեւ Մեծ թատրոնում ներկայացման ընթացքում, ապա նաեւ՝ «Կինոտավր 2019»-ին։

 



© NEWS.am STYLE