Նատալյա Վոդյանովան առաջին լուսանկարներն է հրապարակել Եվրոպայի ամենահարուստ գործարարի ժառանգորդի հետ հարսանիքից

11:01   22 սեպտեմբերի, 2020

Անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում տեղի է ունեցել շոու-բիզնեսում տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան ամուսնացել է Louis Vuitton-ի սեփականատիրոջ՝ Բերնար Արնոյի որդու հետ։ Նրանք ստորագրություն են տվել Փարիզի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի ներկայությամբ։

Այսօր Նատալյան տոնից առաջին լուսանկարն է հրապարակել։ Կարեւոր իրադարձության համար մոդելն ընտրել է Ուլյանա Սերգեյենկոյի կուտյուրային հավաքածուից։

Հարսնացուն սպիտակ զգեստ է կրում, նույն գույնի բարձրակրունկներ։ Մոդելի ամուսինը կապույտ կոստյում էր ընտրել, սպիտակ վերնաշապիկ եւ կապույտ փողկապ։

View this post on Instagram

A post shared by Natalia Vodianova (@natasupernova) on

Ի դեպ, Նատալյա Վոդյանովան եւ Անտուան Արնոն ծանոթացել են 2011թ.-ին։ Սուպերմոդելը միլիարդատիրոջը երկու որդի է պարգեւել՝ Մաքսին ու Ռոմանը։

Սա Նատալյա Վոդյանովայի երկրորդ ամուսնությունն է։ Մոդելի առաջին ամուսինը բրիտանացի արիստոկրատ Ջասթին Փորթմանն էր։ Նրանք միասին ապրել են 10 տարի։ Այս ամուսնության ընթացքում երկու որդի է լույս աշխարհ եկել՝ Լուկասն ու Վիկտորը, ինչպես նաեւ դուստրը՝ Նեւան։

 



© NEWS.am STYLE