Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի նմանակները դուքսերի՝ ԱՄն տեղափոխվելու պատճառով զրկվել են աշխատանքից

20:16   22 սեպտեմբերի, 2020

Արքայազն Հարիիի եւ Մեգան Մարքլի նմանակները զրկվել են աշխատանքից, երբ ամուսինները Լոնդոնից տեղափոխվել են Լոս Անջելես, հայտնել է բրիտանական The Sun-ը։

26-ամյա Ֆրեդի Մերլոուն հիմա արտաքնապես շատ նման է Հարիին, սակայն նրան նկատել են միայն այն պատճառով, որ նրա ընկերուհին շատ նման է Մեգանին։ Նրանք սկսել են ֆոտոշարքերի միջոցով գումար վաստակել, երբ Մերլոուն սովորել է համալսարանում, եւ սկզբնական շրջանում նա այն որպես լուրջ աշխատանք չէր ընդունում։ Այժմ նա աշխատում է մոդելային գործակալության հետ, սակայն նմանակի աշխատանքը այլեւս պահանջված չէ։

«Ինձ հարկավոր է, որ նա հղիանա, այդ դեպքում ես աշխատանք կունենամ։ Նրանց՝ Լոս Անջելես տեղափոխվելու դեպքում նմանակների շուկայում լռությունն անխուսափելի էր. այդպես էլ եղավ»,- բողոքել է արքայազն Հարիի կնոջ նմանակը։

Հարավային Լոնդոնից 39-ամյա Դենիելլը եւս Մեգան Մարքլի նմանակն է, սակայն նաեւ եւս աշխատում է որպես գրասենյակային մենեջեր: Նա խոստովանել է, որ հայտնի զույգի տեղափոխվելուց հետո նմանակներն առանց աշխատանքի են մնացել, սակայն կարծում է, որ իրենց հանդեպ հետաքրքրությունը կարող է մեծացնել Մեգանի երկրորդ հղիությունը։

Ապրիլի 1-ից արքայան Հարին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ թագավորական մեծություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից ու Sussex Royal ապրանքանիշից։



© NEWS.am STYLE