Մանյակներ եւ օղեր լոլիկից ու ծիծակից (ֆոտո)

13:15   5 նոյեմբերի, 2012

Երիտասարդ բուլղարացի դիզայներ Վենցիսլավ Իլիեւը վերջերս թողարկել է ոսկերչական զարդերի հավաքածու։ Նրա աշխատանքներն այնքանով են յուրօրինակ, որ պատրաստված են սովորական բանջարեղենից՝ մշակված հատուկ ներկերով եւ մետաղական տարբեր նյութերով։

Այս զարդերն արտաքինից կարծես արծաթե լինեն։ Լոլիկից մանյակներ, օղեր՝ փոքրիկ ծիծակներից, բալից մատանի՝ հրաշալի միտք այն աղջիկների համար, ում մտահոգում է մոլորակի բնապահպանությունը։ Եվս մեկ դրական կողմ՝ այս զարդերը կարելի է պահպանել երկար տարիներ, քանի որ բանջարեղենը չի թառամում։

Բուլղարացի դիզայներն ուշադրության է արժանացրել նաեւ տղամարդկանց՝ նրանց համար ստեղծելով անկրկնելի ճարմանդներ՝ պատրաստված ծաղկակաղամբից։

Ցավոք, զարդերը դեռեւս ազատ չեն վաճառվում, դրանք միայն կարելի է պատվիրել։

Լուսանկարները՝ novate կայքից



© NEWS.am STYLE