22:27 5 սեպտեմբերի, 2013Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանքն ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է: NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Հերթականն Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանն է, ում խնդրեցինք ներկայացնել լայն հասարակությանն անհայտ 10 փաստ:
1. Չեմ սիրում տանից դուրս գալ
2. Սիրում եմ անձրեւն ու ամպրոպը
3. Իմ ավելի քան 10 ընկերների երեխաներին ես եմ անվանակոչել: Այնպես է ստացվել, որ նրանք երեխա ունենալուց հետո տանջվում էին՝ չկարողանալով անուն ընտրել: Ես մեկ վայրկյանում գտնում եմ:
4. Չեմ սիրում հումորային հաղորդումներ
5. Մանկության տարիներին երազում էի կոսմետոլոգ դառնալ
6. Չեմ սիրում գնումներ կատարել, հատկապես՝ հագուստ փորձել
7. Չեմ սիրում դիմահարդարվել
8. Մանկության տարիներին ընկերուհուս փրկել եմ հարվածից եւ վնասվածք ստացել: Մենք սահնակով սահում էինք. ես՝ հետեւից, ընկերուհիս՝ առջեւից: Հանկարծ մարդու մեծությամբ ձնակույտ տեսա: Շրջանցելն անհնար էր: Ես ընկերուհուս գցեցի սահնակից, իսկ ինքս բախվեցի ու վնասվածք ստացա
9. Ես բիզնեսի մարդ չեմ
10. Մինչեւ հիմա երեխա եմ մնացել