«Չգիտես` վերջում կլինի ապտա՞կ, թե՞ համբույր…». Նազենի Հովհաննիսյան

17:42   22 սեպտեմբերի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին՝ Եղեգնաձորում։ «Երբեք էլ չգիտես` ու՞ր է տանում կյանքիդ սպիտակ եզրագիծը, չգիտես` վերջում կլինի ապտա՞կ, թե՞ համբույր, չգիտես` դա՞ է հենց քո ուղին, թե՞ կրկին սխալ է գիծդ, նույնիսկ չես կարող վստահ լինել սպիտա՞կ է այս պահին ուղեծիրդ... թե՞ ինքնախաբեությանդ գույնի։

Երբեք ու ոչինչ էլ չգիտես, բացի մի բանից. շարժվել, ընթանալ առաջ ու փորձել ճանաչել ընթացքիդ մեջ ինքդ քեզ ու այն աշխարհը, որում ապրում ես..., իսկ գիծը վաղուց է սպիտակել, մազերիս բախտի գիծը` լի սպիտակ, ապրած մազերով, որոնք կյանք են տեսել ու վաղուց թողել են արդեն իրենց հետագիծը` ուղեղումս...(հատված)»,- գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE