«Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը

19:01   22 սեպտեմբերի, 2020

Միխայիլ Գալուստյանը պատմել է պրոդյուսերի մասնագիտության բարդությունների ու անձնական կյանքի մասին։ Արտիստի խոսքով՝ պրոդյուսերությունն անշնորհակալ մասնագիտություն է, հարկավոր է կարողանալ համաձայնության գալ բոլորի հետ, նվաստանալ, աներեսաբար բան խնդրել։

Այլ գործ է դերասանինը՝ աստղ, որը գործի նման պետք է միշտ «մաքուր, թարմ» լինի։ Արտիստը բողոքել է, որ պրոդյուսերական գործունեությունը հասցրել է նրան, որ որոշակի ժամանակվանից սկսած՝ ինքը ստիպված է առանց ընթրիքի մնալ ու իր համար անձամբ պատրաստել, գրում է 7days.ru-ն։

«Երկարատեւ նկարահանման շրջաններից հետո տուն եմ գալիս եւ սպասում, թե երբ կսկսեն հոգ տանել իմ մասին։ Իսկ ի պատասխան լսում եմ. «Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ․ գնա, ինքդ քեզ համար ընթրիք պատրաստիր»,- պատմել է նա։

Աղբյուրը՝ News.ru

Լուսանկարները՝ Instagram/@lysakov_ruslan



© NEWS.am STYLE