«Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին, այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ»․ Տաթեւ Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին

21:01   22 սեպտեմբերի, 2020

Օրեր առաջ սոցիալական ցանցում սկանդալ էր հասունացել հայ երկու երիտասարդ դերասանուհիների՝ Դիանա Տոռեսի եւ Տաթեւ Սարգսյանի միջեւ։

Դիանան Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակել էր դերասանուհու նամակագրությունը դիմահարդարներից մեկի հետ։ Ըստ դրա՝ դերասանուհին խնդրել էր նախքան իր նկարները տեղադրելը մի քանի այլ բան հրապարակել, «որ ես Դիանայի կողքը չլինեմ, ինձ պատիվ չի բերում, տեսնեն անմիջապես համ ինքը կա, համ ես»։

Դիանան արձագանքել է դրան՝ կոպիտ արտահայտություններ անելով դերասանուհու հասեցին։

View this post on Instagram

A post shared by tatevsargsyan Իվոյի (@tatevsargsyaan) on

Տաթեւ Սարգսյանն իր Instagram-ում նոր հրապարակում է կատարել, որում ասվում է․ «Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ Ձեզ հետ դատական նիստից:

Հնչած անաստված և գարշելի նախադասությունը `«իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» ևՍ պիտի գտնի հիմնավորում` ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք:

Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին , այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ:

Իսկապես չեմ պայքարում որևէ մեկին նսեմացնելու մոլուցքով:

Ցեխ նետելուց հիշեք `Ձեր ձեռքերին է այն մնում:

Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից:

Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: 

Կհանդիպենք դատարանում և հուսանք Օրդուխանյանը կներկայանա նիստերին:

Իսկ լրատվական կայքերին կխնդրեմ այս գրառման վերնագիրը որոշելուց` պահպանել մասնագիտական էթիկան:

Շնորհակալություն:

Առողջ եղեք»։



© NEWS.am STYLE