Իրինա Այվազյանի նուրբ կերպարը

16:11   23 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Իրինա Այվազյանը բաց գույնի բլուզ է կրում։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերն ու նուրբ շպարով է։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ գույնի զգեստ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Շքեղ», «Սիրուն», «Արեւ»։



© NEWS.am STYLE