«Բնությունից լիցքավորված». Զարուհի Բաբայանի լուսանկարը Ջերմուկից

17:11   23 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ջերմուկում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ է կրում եւ զոլավոր պիջակ։ Նա հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Բնությունից լիցքավորված»,- հրապարակումը մակագրել է նա՝ օգտագործելով «Ջերմում», «Հայաստան», «իմ սեր» հեշթեգերը։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ Երգչուհին դասական կերպարում էր. նա սպիտակ հագուստ էր կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացնում էր վառ շպարը. շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։  



© NEWS.am STYLE