«Երբեք չեմ ների, եթե ինձ փոխեն մեկ ուրիշի հետ». 20 փաստ «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի մասին

15:05   23 սեպտեմբերի, 2020

«20 փաստ հայտնիների մասին» խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է «Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր, մոդել Դայանա Դավթյանի հետ:

Դայանա, առավոտդ սկսվում է...

Մեկ բաժակ սառը ջրով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Չկա այդպիսի սնունդ կամ ըմպելիք:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Ավելուկ եւ բիբար:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 172 սմ, քաշս՝ 50 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ամենալավը` անպայման նախաճաշել տնից դուրս գալուց:

Ամենավատն այն է, որ ոչ մի կերպ չեմ տրամադրվում մարզվել տան մեջ:

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Ցավոք՝ ոչ…

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Դան, Դանչիկ…

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վախենում եմ ջրվեժներից:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Ընկերուհուս զանգին պատաախանել եմ տղայի ձայնով եւ նա անջատել է հեռախոսը (ծիծաղում է):

Ի՞նչը երբեք չես ների:

Երբ ինձ փոխեն մեկ ուրիշի հետ:

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

Ջրահարսին:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Ռիհաննա, Zivert:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Չեմ դավաճանի ոչ ոքի:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Շրթներկ, սանր եւ դրամապանակ:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Վարդագույն:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Երեկոյան Կասկադը:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Իմ ամենամտերիմ մարդկանցից մեկի դավաճանությունից: Մինչ այդ երբեք չէի նեղվել այդքան շատ: Կարծում եմ՝ կյանքը մեզ այդ կերպ ուժեղացնում է:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Աչքերս:

Ի՞նչը չես սիրում արտաքինումդ:

Մազերս, եթե ճյուղավորվում են:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Չեմ մտաբերում այդպիսի հարց:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Gosh Sargsyan Photography, Parsyan եւ Դայանա Դավթյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE