Ռիտա Դակոտան, որը չէր կարողանում լքել Թուրքիան, վերադարձել է Ռուսաստան

17:45   23 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Ռիտա Դակոտան հայտնել է, որ վերջապես Թուրքիայից Ռուսաստան վերադառնալու թույլտվություն է ստացել։ 30-ամյա արտիստը մնացել էր Անթալիայում, ուր հանգստանում էր այն պատճառով, որ COVID-ի թեստի արդյունքը դրական է եղել։

Երգչուհին վստահ էր, սխալմունք է տեղի ունեցել, քանի որ բոլորովին վերջերս հիվանդացել էր այդ վարակով ու հաղթահարել այն։ Սակայն երգչուհուն հաջողվել է թեստը վերահանձնել միայն փաստաբանի միջամտությունից հետո։ Արդյունքը բացասական է եղել։ Երգչուհին ու նրա ընկերը՝ Ֆյոդր Բելոգայը, վերադարձել են Ռուսաստան։

«Կյանքում առաջին անգամ այսքան երջանիկ եմ, երբ մեկնում եմ հանգստից»,- Instagram-յան էջի Stories բաժնում խոստովանել է երգչուհին օդանավակայան մեկնելու ճանապարհին։ Նա նաեւ լուսանկար է հրապարակել Անթալիայի օդանավակայանից։ Նա ընկերոջ հետ լուսանկարվել է Մոսկվա թռիչքից առաջ։ «Մենք տուն ենք վերադառնում։ Թեստի արդյունքը սխալ էր, ինչպես եւ ենթադրում էի։ Իհարկե, այս ամենն ազդել է մեր նյարդերի վրա»,- ասել է Դակոտան։

Մի քանի օր առաջ երգչուհին Instagram-ում հայտնել էր, որ թուրք սահմանապահներն իրեն թույլ չեն տվել դեպի Մոսկվա թռիչքով վերադառնալ հանգստից։



© NEWS.am STYLE