Թոմ Քրուզը ռեժիսոր Դագ Լայմանի հետ տիեզերք կմեկնի. հայտնի է թռիչքի օրը

15:39   23 սեպտեմբերի, 2020

Դերասան Թոմ Քրուզը ռեժիսոր Դագ Լայմանի հետ մեկնում է տիեզերք. առաքելությունը ծրագրված է 2021թ.-ի սեպտեմբերին։ Նրանք մտադիր են այնտեղ տեսարաններ նկարահանել նոր ֆիլմի համար։

Պաշտոնապես հայտարարվել է, որ թռիչքը տեղի կունենա հաջորդ տարվա հոկտեմբերին, գրում է ScreenRant-ը։

Այս տեղեկությունը Twitter-ում հաստատում է նաեւ Space Shuttle Almanac-ը. ըստ Միջազգային տիեզերական կայանի՝ ծրագրված է դերասանի թռիչքը։

Այն մասին, որ հոլիվուդյան դերասանը Միջազգային տիեզերական կայանի վրա նկարահանվի ֆիլմում, հայտնի է դարձել մայիսի սկզբին։ ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը Twitter-ում գրել էր. «ՆԱՍԱ-ն շատ ուրախ է նոր ֆիլմի համար աշխատել Թոմ Քրուզի հետ Միջազգային տիեզերական կայանի վրա»։



© NEWS.am STYLE