Քարդի Բիի դեմ դատական հայց են ներկայացրել. աղջիկները թքել են Թրամփի կողմնակիցների վրա

20:11   23 սեպտեմբերի, 2020

Ռեփ երգչուհի Քարդի Բին, նրա քույրը՝ Հեննսի Կարոլինան ու վերջինի ընկերուհին հալածել են Դոնալդ Թրամփի երկրպագուների խմբին, որոնցից մեկը Make America Great Again («Ամերիկան կրկին հզոր դարձնենք») գրությամբ գլխարկ է կրել։ Ամեն դեպքում, աղջիկների դեմ դատական հայցում դա են պնդում տուժածները։

Երեք տղամարդ հայտնել է, որ ոչ ոքի չեն դիպել ու հանգիստ վայելել են արեւոտ օրն ընտանիքների հետ, երբ 24-ամյա Հեննեսին հայտնվել է իրենց կողքին եւ սկսել է թքել իրենց վրա, վիրավորանքներ ու սպառնալիքներ տեղալ միայն այն պատճառով, որ ընկերներից մեկը կրել է հայտնի կարմիր գլխարկը։ Քարդին հակառակն է պնդում. ռասիստ տղամարդիկ են ծաղրել քրոջը, քանի որ նա մուգ մաշկ ունի ու լեսբի է։ Հեննեսին հայտարարել է, որ իրեն հանգիստ չեն տվել՝ լսելով, որ ինքը խոսում է իսպաներենով ու կոպիտ կերպով ասել են՝ ԱՄՆ-ից հեռնալ սեփական երկիրը։

Սոցիալական ցանցերում շատերն են համարել, որ Քարդիի վարկածը ճշմարտանման չէ։ Ռեփերն առայժմ ոչ մի կերպ չի մեկանաբանել իրավիճակը եւ հավանաբար զբաղված է իր ու ռեփեր Offset-ի բաժանությամբ։

 Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ Getty/Tommaso Boddi, Evan Agostini/AP file



© NEWS.am STYLE