Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը

09:00   27 սեպտեմբերի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր Դուք դժվարությամբ կհաղթահարեք Ձեր բացասական զգացմունքները։ Դուք հաճախ կվիճեք Ձեզ համար թանկ մարդկան հետ, մեղավոր կզգաք Ձեզ, սակայն ոչինչ չեք նախաձեռնի Ձեր սխալները ուղղելու համար:

ՑԼԵՐ

Օրը թույլ կտա Ցլերին հաջողության հասնել նույնիսկ ամենաբարդ հարաբերությունների պայմաններում: Լավ կանցնեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր բարդույթններ կարող են ծագել Ձեր երկրորդ կեսերի կարծիքը չլսելու եւ միայն Ձեր սեփականը հաշվի առնելու պատճառով: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները հեշտությամբ կհաստատեն ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ կապեր, սակայն հարաբերությունները չեն զարգանալու այնպես սահուն կերպով, ինչպես Դուք կցանկանայիք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին արժե զգուշություն դրսեւորել։ Դուք կարող եք այնպիսի սխալներ գործել, որոնց մասին ավելի ուշ շատ կզղջաք: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ստիպված կլինեք Ձեր կողքինների փոխարեն պատասխանատվությունը ստանձնել եւ ուղղել ուրիշ մարդկանց սխալները: Կույս-ծնողների համար այսօր չափազանց բարդ է լինելու՝ երեխաների հետ ընդհանուր լեզու գտնել հարցում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ինչ-որ մեկը կփորձի օգտագործել Ձեզ իրենց նպատակներին հասնելու համար եւ օգտվել Ձեր բարությունից՝ իր շահերից ելնելով: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Մի' ամաչեք ցույց տալ Ձեր վառ եւ արտասովոր անհատականությունը. Ձեր շրջապատը կգնահատի այդ: Բարձր է լինելու կրքոտ սիրավեպի հավանականությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Ձեզ չի հաջողվի ճիշտ գնահատել Ձեզ հանդիպած մարդկանց անձնական որակները, եւ, ամենայն հավանականությամբ, Դուք տեւական ժամանակ կգտնվեք խաբուսիկ տպավորության ներքո։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրների անձնական կյանքում բարձր է լինելու արտասովոր իրավիճակների հավանականությունը: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը վատ չի անցնի, եթե Դուք զերծ մնաք անկանխատեսելի գնումներից եւ աշխատեք կրճատել Ձեր երկրորդ կեսի հետ անցկացվելիք զվարճանքների քանակը: 

ՁԿՆԵՐ

Ձկներին այսօր սպասվում է թեթեւ եւ հաճելի օր, որը թույլ կտա Ձեզ հաստատել օգտակար ծանոթություններ։ Ձեր հիանալի տեսքի շնորհիվ Դուք կգրավեք հակառակ սեռի ներկայացուցիչներին:



© NEWS.am STYLE