«Յուրօրինակ աղջիկ». Աննա Դովլաթյանի ոճային կերպարը

21:39   23 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սեւ պիջակ է ընտրել ու երկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Յուրօրինակ աղջիկ», «գեղեցկուհի»։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը գեղեցիկ զգեստ էր կրում։ Աննան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել. «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE