Յուլյա Ֆինկի ու ամուսնու ջերմ լուսանկարը

23:41   23 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված է։ Երկուսն էլ սպիտակ հագուստ են կրում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգին, որը մեծացնում է երկվորյակ որդիներին. «Սիրուն ու համեստ ընտանիք»։

View this post on Instagram

A post shared by Yulia Fink (@yuliya_fink) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երկար, պուտավոր զգեստ էր կրում։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինն արձակել էր մազերը, իսկ սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «Դիլիջան», «ֆոտոշարք», «ետնաբեմ»։

Գլխավոր լուսանկարը՝ Instagram/photoshootarmenia



© NEWS.am STYLE