18 տարի առաջին սերիայի թողարկման օրվանից. կուլտային «Բրիգադա» սերիալը «չափահաս» է

19:09   23 սեպտեմբերի, 2020

2002թ.-ի սեպտեմբերի 23-ին էկրաններ բարձրացավ լեգենդար «Բրիգադա» սերիալը, որից հետո միլիոնավոր դեռահասների կյանքը բաժանվեց «նախքան» ու «հետո»-ի։ Այն պատմություն է ընկերության, սիրո եւ հավատարմության մասին 90-ականներին։ Ժապավենի սցենարը գանգստերական մարտաֆիլմի լավագույն ավանդույթներով է կառուցված, ժամանակի նշաններն ու ժամանակակից կյանքի նյարդը համադրվում են ժանրային դասական իրավիճակների ու կերպարների հետ։

Ալեքսեյ Սիդորովի սերիալը պատկերացում է տալիս մի ամբողջ դարաշրջանի մասին, ռեժիսորին հաջողվել է հստակ կերտել իր պատմությունը երկրի հասարակական, տնտեսական, քաղաքական կյանքի ամենավառ պահերով եւ դրանք համադրել իր կերպարների անձնական կյանքի հետ։

«Մարդիկ սովոր են բանդիտներին ընդունել որպես դժոխքի ծնունդ, բացասաբար։ Իսկ մենք մեր ֆիլմում խնդիր էինք դրել նրանց ցույց տալ որպես հասարակ մարդիկ՝ ինչպես են նրանք ապրում, սիրահարվում։ Նրանց շարքում, իհարկե, կան այլանդակներ, որոնք կան նաեւ սանտեխնիկների, մսագործների, զինվորականների եւ այլ մասնագիտություններ ունեցող անձանց շարքում»,- ռեժիսորի խոսքերը մեջբերել է Russia.tv-ն։



© NEWS.am STYLE