«Սուտ երդումներ». Project LA-ի եւ Գոռ Սուջյանը նոր երգը

18:39   23 սեպտեմբերի, 2020

Project LA-ն ու Գոռ Սուջյանը նոր աշխատանք են ներկայացրել։ Երգը ստացել է «Սուտ երդումներ» անունը։ Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Լեւոն Արեւշատյանը։

«…Սու՛տ երդումներ, տատանումներ վախկոտ հոգու

Ի՞նչ եք անվերջ այս երկնքից արև պոկում…

Սուտ երդումներ, խաչն ուրացողը չի ծաղկի՛....»

Կապակցություններ, որ առավել քան արդիական են այսօրեական մեր մտածումներում...

Ավետ Բարսեղյանի եւ Project LA֊ի համագործակցությունն այսօր պատկեր ու կերպ է առնում և հերթական անգամ փաստում, որ սուտը քայքայիչ հատկություն ունի, սուտը սերն է քչացնում , պակասեցնում աղը հացում, սուտն անտանելի մի փոթորիկ, սուտ երդումներից սրտի զարկն է վերանում ու սին փառքն է վեր հառնում...

«Սուտը վախի հետ՝ այր ու կին,

Մի թշնամի ունեն , որի անունն է ՃԻՇՏ…»

PS. ճիշտը վաղ թե ուշ ազդարարում է իր հաղթանակը»,- ասված է նախագծի Facebook-յան էջում։



© NEWS.am STYLE