Սլացիկ ոտքեր, նեղ գետկատեղ․ Իջինը՝ գայթակղիչ կերպարում

18:44   24 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր կրքոտ ու գայթակղիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել լողազգեստով, ինչն էլ ավելի է ընդգծել նրա անթերի մարմինը․ սլացիկ ոտքեր, նեղ գոտկատեղ։ Իջինն արձակել է երկար վարսերը, նախընտրել՝ մեղմ շպար։

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը սեպտեմբերի 16-ին նշել է ծննդյան 31-ամյակը: Իջինն այն կանանցից է, որոնք չեն թաքցնում տարիքը, ավելին՝ սիրում են այն ու հպարտանում տարիների ընթացքում ձեռք բերած հմայքով ու փորձով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իջինը խոսել է ծննդյան օրվա ու մանկության տարիների հուշերի մասին:

No description available.

Անդրադառնալով 31 թվին, երգչուհին նշել է,-«Կարող եմ ասել, որ իմ լավագույն ֆորմայի մեջ եմ՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես: Սա հրաշալի տարիք է, որում դու դեռ երիտասարդ ես, բայց արդեն մեծ փորձ ունես, ձեռք ես բերել գիտակցում, իմաստություն եւ ինքդ քեզ ընդունելու կարողություն: Սա այն տարիքն է, երբ դու ամուր կանգնած ես ոտքերիդ վրա եւ գիտես՝ որ ուղղությամբ պետք է գնաս: Այս ներդաշնակությունը, որը ձեռք եմ բերել 30 տարեկանում, ես ոչ մի բանի հետ չեմ փոխի»:



© NEWS.am STYLE