Ինչպես դադարել հայուհի լինել, եւ ինչ առնչություն ունի դրան Քանյե Ուեսթը. նոր սթենդափ Կարինա Մեյխանջանյանից (վիդեո)

16:16   24 սեպտեմբերի, 2020

Կանանց սթենդափ՝ նոր կատակերգական շոու «ТНТ»-ի եթերում։ Այս շոուի յուրահատակությունն այն է, որ ելույթ են ունենում միայն կանայք։ Կատակերգու Կարինա Մեյխանջանյանը շոուի ընթացքում պատմել է, որ իր համար ազգության պատճառով դժվար է եղել աշխատել որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։

«Շատերն են կանխակալ վերաբերում ռուսաց լեզվի ուսուցչին, եթե դու հայուհի ես։ Որոշները կանխակալ վերաբերմունքի հարցում անցնում են չափը։ Ծնողական ֆորումներից մեկում տեսա «Դուք ձեր երեխային ուսման կուղարկեի՞ք հայուհու մոտ» հարցը»,- կատակել է Կարինան։ Նրա խոսքով՝ այնտեղ պնդում էին, որ ծնողները պատրաստ են երեխային ուսման ուղարկել հայուհու մոտ, եթե դա նրա միակ թերությունն է։

View this post on Instagram

A post shared by Женский Стендап (@femalestandup) on

«Կարելի է դադարել ծխել, կարելի է դադարել հայհոյել, բայց ինչպե՞ս դադարել հայուհի լինել։ Ամուսնանա՞լ Քանյե Ուեսթի հետ»,- ենթադրել է Մեյխանջանյանը։



© NEWS.am STYLE