«Խաղալիքների պատմություն» ֆիլմի հեղինակների դեմ դատական հայց են ներկայացրել չորորդ մասի հերոսի պատճառով

15:12   24 սեպտեմբերի, 2020

K&K Promotions ընկերությունը դատական հայց է ներկայացրել Disney-ի դեմ «Խաղալիքների պատմություն 4» անիմացիոն ֆիլմի կերպարի պատճառով, հայտնում է ComicBook պորտալը։

Disney ընկերությունը մուլտֆիլմի չորրորդ մասում Դյուկ Բուբումս անունով կասկադյոր- մոտոցիկլավարի կերպար է ներմուծել։ Պարզվել է՝ K&K Promotions-ի ղեկավարը հայտնի կասկադյոր Իվել Քնիվելի որդին է։ Նրա խոսքով՝ «Խաղալիքների պատմություն 4» ֆիլմում Դյուկ Բուբումսի կերպարը իր հոր պարոդիան է, իսկ հերոսի դիզայնը գողացած է Իվել Քնիվելի արձանիկից, որը թողարկվել է 1970-ականներին։

Ընկերությունը պնդում է, որ կերպարի, պատմության ու Քնիվելի ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունի եւ հայտարարում, որ «Խաղալիքների պատմությունը» մոտոցիկլավարի կերպարի ընդօրինակման համար հավանություն չի ստացել։



© NEWS.am STYLE