Նաստասյա Սամբուրսկայան մեկնաբանել է իր ու Գարիկ Խարլամովի սիրավեպի մասին լուրերը

18:09   24 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան մեկնաբանել է իր ու Comdey club-ի անդամ Գարիկ Խարլամովի սիրավեպի մասին տեղեկությունները։

«Վերջերս կարդացի, որ սիրավեպ ունեմ Խարլամովի հետ։ Իսկ նրան կյանքումս երկու անգամ եմ տեսել»,- Teleprogramma.pro-ի հետ զրույցում հայտնել է դերասանուհին։

С акцентом на талию: Самбурская в облачилась в корсет с брюками из кожи

Սամբուրսկայան հայտնել է, որ իր տղամարդու մոտ հումորի զզգացման առկայությունը պարտադիր պայման է, քանի որ արտիստն իրեն ուրախ մարդ է համարում։ Ընդ որում, նա առանձնակի պահանջներ չունի պոտենցիալ փեսացուների հանդեպ, կարեւորը, որ նրանց կողքին հարմար լինի, ու նա չփորձի փոխել իրեն։

Նախկինում Խարլամովին սիրավեպ էին վերագրում նաեւ դերասանուհի Յանա Կոշկինայի հետ։ Այդ տեղեկությունների առիթ էր դարձել հումորիստի՝ այս տարվա հունիսին արված հայտարարությունը կնոջից՝ Քրիստինա Ասմուսից բաժանվելու մասին։

 



© NEWS.am STYLE