«Տիկնիկ». Աննա Դովլաթյանի ոճային կերպարը

21:38   24 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան կարճ շրջազգեստ է կրում ու սպիտակ շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Տիկնիկ», «ամենասիրուն»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շորտ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սեւ պիջակ էր ընտրել ու երկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան. «Յուրօրինակ աղջիկ», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE