19:16 5 սեպտեմբերի, 2013Քիմ Քարդաշյանը հրաժարվել է դստեր համար վարդագույն իրերից: Ըստ Perezhilton-ի, Քիմն ու Քանիեն տանել չեն կարողանում վարդագույնը եւ կարծում են, որ այն չի սազում իրենց դստերը: Երիտասարդ ծնողները դեմ են վարդագույնի բոլոր երանգներին: Նրանք իրենց դստեր համար բացառապես երեք գույնի հագուստ են ընտրում. սեւ, սպիտակ եւ բաց շագանակագույն: Զույգը փոքրիկ Նորիի սենյակը կահավորելու համար հսկայական գումար են ծախսել:
Փոքրիկի զգեստապահանը լի է բացառապես դիզայներական հագուստով. Fendi, Bonpoint, Lanvin, Dolce & Gabbana, Hermes:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր հղի Քիմ Քարսաշյանի գլամուր ֆոտոսեսիան: 32-ամյա Քիմը CR Fashion Book-ի համար նկարահանվել էր մայիսին: Անվանի Կառլ Լագերֆելդի ամսագրի համար ֆոտոսեսիան անցկացվել է հենց վարպետի փարիզյան ստուդիայում: Լուսանկարների գաղափարն առաջարկել է Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիսչին՝ Քիմի ընկեր Քանիե Ուեսթի ընկերը:
