«Զբաղվում էր առանց մարզչի». մահացել է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլիմից Շարապովի դուստրը

17:01   24 սեպտեմբերի, 2020

Մոսկվայում 32 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոնկինի դուստրը՝ Սոֆին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

5tv.ru-ին հաջողվել է պարզել, որ մի քանի օր առաջ արտիստի դուստրը քաղաքային «Джамп-клуб» մարզասրահ է գնացել՝ լողավազանում լողալու համար, սակայն տուն չի վերադարձել։ Սեպտեմբերի 23-ին Կոնկինայի հարազատներին զանգահարել են բժիշկներն ու հայտնել, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Трагически погибла 32-летняя дочь Владимира Конкина — Рамблер/новости

Լողավազանի մշտական այցելու Վիկտոր Պելագենը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նշել է, որ ֆիթնես ակումբի աշխատակիցները մշտապես հետեւել են համալիր այցելության նորմերի պահպանմանը։ Մասնավորապես, յուրաքանչյուր հաճախորդ կարող էր լողավազան գնալ` նախապես գրանցվելով։ Դերասանի դուստրը պարապմունքների է հաճախել 12։00-16։00-ն։

«Մեզ մոտ ամեն ինչ հիանալի է, լավ ակումբ է, շատ լավ մարզիչներ, շատ մաքուր է։ Առանց դիմակի թույլ չեն տալիս, ամեն ինչ խիստ է, ըստ գրանցման։ Մենք մարզիկներ չունենք։ Բոլորն իրենց համար են մարզվում։ Նա մարզվում էր առանց մարզչի։ Սովորական, նորմալ մարդ։ Ոչ ուժեղ, ոչ թույլ։ Ես նրան միայնակ եմ տեսել, բայց նա այնտեղ շփվում է ինչ-որ մեկի հետ, բոլորս շփվում ենք»,- ասել է Վիկտորը։

 



© NEWS.am STYLE