Աբրամովիչը կապ չունի․ Յուլյա Պերեսիլդը բացատրել է, թե ինչու է «Կինոտավր» գնացել թիկնապահներով

22:11   24 սեպտեմբերի, 2020

Մի քանի տարի շարունակ Յուլյա Պերեսիլդը Ռոման Աբրամովիչի հետ իր հարաբերությունների մասին լուրեր է տարածում: Բոլորովին վերջերս 36-ամյա դերասանուհուն նկատել էին «Կինոտավր» փառատոնում՝ միլիարդերի թիկնազորի ուղեկցությամբ ։ Այսօր «Զուլեյխան բացում է աչքերը» սերիալի աստղն իր Instagram-ում վերջ է դրել բոլոր հարցերին։

Պարզվեց, ամեն ինչ շատ ավելի պարզ է․

«Իմ ստեղծագործողներ․․․ Ձեր կրետիվն արդեն ես գնահատել եմ, արտաշնչեք։ Իսկ լուսանկարում մենք Անդրյուշայի հետ ենք, գեղեցիկ եւ բարի մարդ, ով հսկում էր Մերկուրիի ադամանդները @mercury_russia-ից, այլ ոչ թե ինձ: Այո-այո։ Եթե ինչ-որ մեկի համար գաղտնիք է, ապա միշտ, երբ դուք նման թանկարժեք զարդեր եք կրում գորգուղու վրա, ապա Ձեզ կցում են պահակախումբ։ Ես մարդամոտ եմ եւ մարդկանց չեմ վերաբերում որպես սպասարկող անձնակազմ, Անդրեի հետ շփվել եմ, կատակել եւ նաեւ պատմել, որ կարող եմ կորցնել ամեն ինչ, այդ իսկ պատճառով նա համաձայնեց պահել պայուսակս։ Ձեզ, իմ հետեւորդներ եւ պարզապես մարդիկ, ես ուզում եմ եւս մեկ անգամ ցանկանալ, մի կարդացեք հիանալի հորինողների այդ «դեղին շարադրությունները»։ Կամ կարդացեք, որպես գեղարվեստական աշխատանքներ։ Բոլորին սեր եւ հիանալի տրամադրություն»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Աբրամովիչին բազմիցս նկատել են Պերեսիլդի ընկերակցությամբ․ զույգը հայտնվել է Մեծ թատրոնում եւ բարեգործական հիմնադրամի երեկոներին, որի հոգաբարձուն է հանդիսանում Յուլյան։ Սակայն Ռոման Աբրամովիչին պատկանող Millhouse ընկերության մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է այդ լուրերը, գրում է «Экспресс-газета»:



© NEWS.am STYLE