«Папины дочки» սերիալի աստղն առաջին անգամ պատմել է Իլյա Ավերբուխի հետ իր սիրավեպի մասին

23:12   24 սեպտեմբերի, 2020

«Папины дочки» սերիալի դերասանուհի Լիզա Արզամասովան եւ պարուսույց Իլյա Ավերբուխն առաջին անգամ պատմել են իրենց սիրավեպի մասին: Աստղերը դարձել են «Вечерний Ургант» շոուի հյուրը, որի ձայնագրությունը հրապարակվել է YouTube-ում:

Հաղորդման եթերում զույգը հայտնվել է ձեռք ձեռքի բռնած։ Հաղորդավար Իվան Ուրգանտի հետ զրույցում 25-ամյա դերասանուհին եւ 46-ամյա գեղասահորդը հայտնել են, որ երջանիկ են միասին:

25-летняя Арзамасова впервые прокомментировала отношения с 46-летним  Авербухом - МК

Պարուսույցը հայտարարել է, որ իրենք չեն ցանկացել գովազդել հարաբերությունները, սակայն շոուի համար որոշել են բացառություն անել։ «Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք եւ երջանիկ ենք», — ասել է նա:

«Ես նրան նստեցրի ետեւում, մենք սլանում էինք, ամեն ինչ լավ էր, մտանք անտառ, այնտեղ հանդիպեցինք թիմակցի։ «Պետք է առաջ գնալ, թեեւ առջեւում լճակ կա, բայց ես հո չպետք է կանգ առնեմ, ես էլ տղամարդ եմ», — հիշել է Ավերբուխը: Նրա խոսքով՝ արդյունքում կվադրոցիկլը մնացել է, ինչի պատճառով դերասանուհին ստիպված է եղել այն հրել։



© NEWS.am STYLE