Հասմիկ Խոջյանը՝ աշնանային հմայիչ կերպարում

22:39   24 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է աշնանային քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է մուլտհերոսների պատկերով բլուզ, ջինսե, բարձր գոտկատեղով տաբատ, եւ տաք բաճկոն։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ, միեւնույն ժամանակ ընդգծված շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին գրել է․ «Սիրու՞մ եք աշունը»։

Օրերս տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին դեղին շապիկ էր կրում, որը համադրել էր գունավոր վերնաշապիկի հետ։ Հասմիկը գեղեցիկ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Երեւանս»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE