Իլոն Մասկի հետ խոսակցությունից հետո Քանյե Ուեսթը հրաժարվել է ապրանքանիշի եկամուտներից

10:14   25 սեպտեմբերի, 2020

Ռեփեր, դիզայներ եւ գործարար Քանյե Ուեսթը G.O.O.D. ապրանքանիշի արտիստներին կտա նրանց աշխատանքներից եկամտի իր բաժինը։ Քիմ Քարդաշյանի ամուսինն այդ մասին հայտնել է Twitter-ում։

«Ես G.O.O.D.-ի բոլոր արտիստներին վերադարձնում են 50 տոկոս բաժինը, որն ինձ համար նախանշված է նրանց օրինակներից»,- ասված է հաղորդագրության մեջ»։

Հայտարարությունից հետո ռեփերը Twitter-ում հրապարակել է ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ նամակագրության լուսանկարը։ Նրանք քննարկել են պայմանագրերի փոփոխությունը։ Ուեսթը գրել է. «Չեմ կարծում, թե այդ պայմանագրերը լավն են»։ Մասկը հարցրել է. «Դու կփոխե՞ս դրանք։ Դա ուժեղ կլիներ»։ Ուեսթն արձագանքել է. «Հենց հիմա»։ Մեկ րոպե անց արտիստը Մասկին ուղարկել է Twitter-ում վերը նշված հայտարարության սքրինշոթը։

G.O.O.D.-ը երաժշտական ապրանքանիշ է, որը Ուեսթը հիմնել է 2004թ.-ին։ Հապավումը բացվում է որպես Getting Out Our Dreams։ Տարբեր ժամանակներում ապրանքանիշի մաս են կազմել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Kid Cudi-ն, Desiigner-ը, Big Sean-ը։



© NEWS.am STYLE