Անսպասելի. Մեգան Մարքլն աջակցել է երգչին, որը 36 տարի բանտում է եղել

11:38   25 սեպտեմբերի, 2020

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, «America's Got Talent» հեռուստանախագծի եզրափակիչ թողարկման ընթացքում անսպասելիորեն եթերում է հայտնվել, հայտնում է Mirror-ը։

Սասեքսի դքսուհին աջակcել է երգիչ Արչի Ուիլյամսին՝ որդու անվանակցին։ Նա խոստովանել է, որ յուրաքանչյուր շաբաթ երկրպագել է մասնակցին։ «Արչի, մենք հպարտանում ենք քեզանով, երկրպագոuմ ենք քեզ, շատ ենք սպասում քո ելույթին։ Մենք քո կողմից ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ երգչի պատմությունը հուզել է իրեն։

Արչի Ուիլյամսը 36 տարի բանտում է անցկացրել դատական սխալի պատճառով։ Նա 22 տարեկանում դատապարտվել է բռնաբարության ու սպանության փորձի համար։

Եզրափակչում Արչի Ուիլյամսը կատարել է «The Beatles» խմբի «Blackbird» երգը եւ բարձր գնահատականի արժանացել։ Նրան չի հաջողվել զբաղեցնել առաջին տեղը. նախագծի հաղթող է դարձել երգիչ Բրենդոն Լիկը։



© NEWS.am STYLE