Աննա Թովմասյանը՝ նուրբ կերպարում

10:41   25 սեպտեմբերի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգիչ Արամեի կինը բաղ գունյի հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է սպիտակ ցածրակրունկների հետ, կերպարն ամբողջացրել ոճային պայուսակով։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը միջին երկարության, ծաղկավոր զգեստ էր կրում։ Աննան այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու գեղեցիկ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE